«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռաշֆորդը վերջ է դրել իր ապագայի մասին ենթադրություններին՝ ստորագրելով նոր երկարաժամկետ պայմանագիր։
Ռաշֆորդի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը և նախատեսում է աշխատավարձի զգալի բարձրացում։ Տարբեր հրապարակումներ գրում են շաբաթական 300, 325, 375 և նույնիսկ 400 հազար ֆունտ ստերլինգի մասին:
Անցած մրցաշրջանը լավագույնն էր Ռաշֆորդի կարիերայում՝ խփելով 30 գոլ «Յունայթեդի» կազմում: Վերջին անգամ Ռոբին Վան Պերսիին է դա հաջողվել անել՝ 10 տարի առաջ:
2016 թվականին իր նորամուտից հետո Ռաշֆորդը «Յունայթեդի» կազմում անցկացրել է 359 հանդիպում՝ դառնալով 123 գոլի հեղինակ։ «Կարմիր սատանաների» հետ 25 ամյա անգլիացին նվաճել է Անգլիայի գավաթը, երկու լիգայի գավաթ, Եվրոպա լիգայի գավաթը և Անգլիայի Սուպերգավաթը։
«Երբ ես միացա «Մանչեսթեր Յունայթեդին» որպես յոթ տարեկան տղա, ես ունեի մի երազանք: Եվ նույն կիրքը, հպարտությունն ու հաջողության հասնելու ցանկությունը մղում են ինձ ամեն անգամ, երբ պատիվ եմ ստանում կրելու այս մարզաշապիկը»:
«Ես արդեն մի քանի զարմանալի պահեր եմ ապրել այս անհավանական ակումբում, բայց մենք դեռ շատ բան ունենք հասնելու, և ես վճռական եմ տրամադրված գալիք տարիներին ավելի շատ գավաթներ նվաճելու հարցում»:
«Լինելով «Յունայթեդի» երկրպագու, ամբողջ կյանքում՝ ես գիտեմ, թե ինչ պատասխանատվության զգացում պետք է ունենամ այդ կրծքանշանը իմ մարզաշապիկի վրա կրելու համար, և ես անցնում եմ վերելքների ու վայրէջքների միջով ճիշտ այնպես, ինչպես բոլորը: Կարող եմ վստահեցնել ձեզ, որ կփորձեմ առավելագույնս անել թիմին օգնելու համար, որպեսզի հասնենք այնպիսի մակարդակի, ինչպիսին մենք ցանկանում ենք: Ես կարող եմ նույն վճռականությունը զգալ հանդերձարանում: Իմ ոգևորությունը մեր մարզչի գլխավորությամբ ապագայի վերաբերյալ չէր կարող ավելի ուժեղ լինել»,- ասել է Ռաշֆորդը: