«Ստոկ Սիթին» պաշտոնապես հայտնել է Բրեմենի «Վերդերի» վինգեր Մարկո Արնաուտովիչի ձեռքբերման մասին: Գործարքն արժեցել է 2 մլն ֆունտ:
Ավստրիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը դարձավ Մարկ Հյուզի թիմի արդեն չորրորդ նորեկը՝ Էրիկ Պիտերսից, Մարկ Մունիեսայից և Ուսամա Ասաիդիից հետո:
Արնաուտովիչը, ով նախկինում հանդես է եկել նաև «Տվենտեում» և «Ինտերում», «Ստոկ Սիթիի» հետ չորս տարվա պայմանագիր է կնքել: