Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսի համար մղվող պայքարում ֆավորիտը համարվում է «Արսենալը»:
Վերջին շաբաթների ընթացքում Ռոյսի պատճառով լարվել են հարաբերությունները «Բորուսիայի» և «Բավարիայի» միջև: Դորտմունդյան ակումբը վրդոհված է, որ Բունդեսլիգայի չեմպիոնը փորձում է հրապուրել Ռոյսին:
Անցած շաբաթ «Բավարիայի» գլխավոր տնօրեն Կարլ-Հայնց Ռումենիգեն Bild-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ հաջորդ տարի իրենք կգնեն Ռոյսի տրանսֆերն ընդամենը 25 մլն եվրոյով (19.8 մլն ֆունտ):
Սակայն հեղինակավոր Die Welt-ը հայտնում է, որ «Բորուսիայի» և «Բավարիայի» կոնֆլիկտից կարող է շահել «Արսենալը»: Ռոյսի համար պայքարում ֆավորիտը «զինագործներն» են:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Ռոյսի տաղանդի երկրպագուն է, իսկ Մարկոյի տրանսֆերային արժեքը և աշխատավարձը խնդիր չեն լինի լոնդոնյան ակումբի համար: