«Ֆուլհեմը» հայտարարել է իր գլխավոր մարզիչ Մարկո Սիլվայի հետ նոր պայմանագիր կնքելու մասին, ում ապագան այժմ կապված է ակումբի հետ մինչև 2026 թվականը։
Ինչպես հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը, Սիլվան էլ անցյալ ամառ շքեղ առաջարկ ստացավ Սաուդյան Արաբիայից, սակայն Մարկոն, ի տարբերություն իր ֆուտբոլիստի, հավատարիմ մնաց «Ֆուլհեմին»:
Իր նվիրվածության և ձեռքբերումների համար Սիլվան ստացավ նոր երեք տարվա պայմանագիր, մինչդեռ Մարկոյի նախորդ համաձայնագրի ժամկետը լրանում էր այս մրցաշրջանի վերջում։
Սիլվան գլխավորեց «Ֆուլհեմը» 2021 թվականի ամռանը և իր առաջին մրցաշրջանում ակումբը հասցրեց Չեմպիոնշիփից մինչև Պրեմիեր լիգա, որտեղ նրանք վերջին մրցաշրջանում զբաղեցրին 10-րդ տեղը։ Սա «սպիտակների» համար վերջին 11 տարվա լավագույն արդյունքն է:
«Ես իսկապես ուրախ եմ նոր պայմանագիր կնքելու համար, որը մենք քննարկում էինք բավականին երկար ժամանակ: Միշտ հաճելի է գործարք կնքել, երբ երկու կողմերն էլ գոհ են և ցանկանում են շարունակել միասին աշխատել»:
«Ես զգում եմ, որ մենք դեռ չենք ավարտել այն ինչ սկսել էինք: Մենք երկու հիանալի մրցաշրջան ենք անցկացրել, և մեր նպատակն է այս ակումբը պահպանել Պրեմիեր լիգայում: Դա ակումբի ապագայի բանալին է, և մենք քրտնաջան աշխատում ենք դրան հասնելու համար: – ասել է 46 ամյա պորտուգալացին։