• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆերնանդեսը մերժել է «Ալ-Հիլալի» աստղաբաշխական ​​առաջարկը

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեսը հունվարին մերժել է Սաուդյան Արաբիայի «աստղաբաշխական ​​առաջարկը»։

Այս առաջարկը, ըստ պորտուգալական Record պարբերականի, Ֆերնանդեսին արել է Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատար «Ալ-Հիլալը», որի կազմում խաղում են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Նեյմարը, Ռուբեն Նևիշը և Ալեքսանդր Միտրովիչը։

Սակայն Պորտուգալիայի հավաքականի 29 ամյա ֆուտբոլիստն անմիջապես հրաժարվել է Ժորժե Ժեզուսի գլխավորած «Ալ-Հիլալին» միանալուց:

Ֆերնանդեսի այս որոշումը պայմանավորված է Եվրոպայում մնալու նրա ցանկությամբ։ Բացի այդ, Բրունոն դեռ հավատում է իր ներկայիս ակումբի՝ գավաթների համար պայքարելու ունակությանը:

Ֆերնանդեսը, ում պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը՝ 12 ամսյա երկրաձգման հնարավորությամբ, «Յունայթեդի» հիմնական կազմի խաղացողներից է՝ այս մրցաշրջանում Էրիկ Տեն Հագի թիմի կազմում մասնակցելով 30 հանդիպման։