«Ստոկը» պաշտոնապես հաստատեց, որ Մարկ Հյուզը նշանակվել է թիմի նոր գլխավոր մարզիչ:
49-ամյա ուելսցին պետք է շարունակի իր հայրենակից Տոնի Պյուլիսի աշխատանքը: Վերջինս անցած շաբաթ հետացվեց ակումբից 7 տարի աշխատելուց հետո:
Ինչ վերաբերվում է Հյուզին, ապա նա նոյեմբերին հեռացվեց «Քուինս Պարկ Ռեյնջերսից» և առ այսօր աշխատանք չուներ: Ավելի վաղ նա նաև գլխավորել էր Ուելսի ազգային հավաքականը, «Բլեքբեռնը», «Մանչեսթեր Սիթին» և «Ֆուլհեմը»:
«Ստոկը» նոր մարզչին կներկայացնի օրվա ընթացքում կայանալիք մամլո ասուլիսի ժամանակ: