«Ստոկ Սիթիի» գլխավոր մարզիչ Մարկ Հյուզը Պրեմիեր Լիգայում «Արսենալի» դեմ խաղից առաջ հայտնել է, որ իր թիմը «զինագործներից» չի վախենում:
Այսօր Արսեն Վենգերի սաները կժամանեն «Բրիտանիա»՝ այն գիտակցմամբ, որ ընդամենը 1 միավորով են հետ առաջատար «Չելսիից»: Սակայն նրանք նաև լավ գիտեն, որ այստեղ կայացած վերջին 8 խաղերից միայն մեկում են հաղթանակ տոնել: «Ստոկն» ընթացիկ մրցաշրջանում սեփական հարկի տակ կարողացել է հաղթել «Չելսիին», «Մանչեսթեր Յունայթեդին» և ոչ ոքի է խաղացել «Մանչեսթեր Սիթիի» հետ:
-Այս խաղից առաջ մենք ոչ մի վախ չունենք: Մենք խաղացել ենք մյուս առաջատարների հետ և բավական լավ արդյունքներ ենք գրանցել:
Պետք է ընդամենը դաշտ դուրս գալ և խաղալ մեր խաղը: Այդ դեպքում կապահովենք 3 միավորը,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել Հյուզը: