«Վեստ Հեմի» նախկին ավագ Մարկ Նոբլը վերադարձել է լոնդոնյան ակումբ՝ որպես մարզական տնօրեն։
Հիշեցնենք, որ Նոբլն ավարտեց իր խաղային կարիերան, որն ամբողջությամբ անցկացրեց «Վեստ Հեմում», անցած մրցաշրջանի վերջում։
18 մրցաշրջաններում Մարկը անցկացրել է 550 հանդիպում, իսկ այժմ «մուրճերը» հատուկ ստեղծել են մարզական տնօրենի պաշտոնը 35-ամյա անգլիացու համար։
Նոբլը կաշխատի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի հետ կողք կողքի, կնստի տնօրենների խորհրդում և կզբաղվի ակումբում ֆուտբոլային բոլոր հարցերով։
«Ես շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ: Այս դերը ստանձնելը մեծ պատիվ է ինձ համար: Ես զգում եմ, որ կարող եմ աճել և զարգանալ այս պաշտոնում` անձնական և մասնագիտական: Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել վերջին երկու սեզոնների ընթացքում, և ես ցանկանում եմ օգնել մեզ շարժվել ճիշտ ուղղությամբ»,- ասել է Նոբլը։