«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտնել է, որ ցանկանում է իր ակումբը դարձնել եվրոգավաթների մշտական մասնակից:
Մերսիսայդյան ակումբն այսօր երեկոյան Եվրոպա Լիգայի խմբային փուլի իր առաջին խաղը կանցկացնի «Վոլֆսբուրգի» հետ: Սա կդառնա վերջին հինգ տարվա մեջ միջազգային ասպարեզում «Էվերթոնի» առաջին խաղը:
-Մենք ցանկանում ենք դառնալ եվրոգավաթների մշտական մասնակից, որը մեզ հնարավորություն կտա առաջ շարժվել և զարգանալ: Կարծում եմ, թիմում ունեցած փորձառու ֆուտբոլիստների օգնությամբ մենք պատրաստ ենք դրան,- ասել է Մարտինեսը: Liverpool Echo