«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հերքել է, որ պաշտպան Լեյթոն Բեյնսը խնդրել է իրեն բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Հայտնի է, որ Անգլիայի չեմպիոնները հետաքրքրված են 27-ամյա անգլիացու ծառայություններով, իսկ այժմ էլ Բեյնսը, եթե հավատանք մամուլում տարածված տեղեկությանը, խնդրել է ակումբին համաձայնեցնել իր տեղափոխությունն «Օլդ Թրաֆորդ»:
Եվ չնայած, որ Լեյթոնը երեկ Լիգայի գավաթի «Սթիվենեյջի» հետ խաղում հիմնական կազմում խաղադաշտ դուրս չի եկել, դա որևէ կերպ կապված չէ «Յունայթեդ» տեղափոխվելու նրա ցանկության հետ:
-Ես չեմ պատրաստվում մեծ նշանակություն տալ բամբասանքներին և շահարկումներին: Ներկա պահին ես միայն խաղի մասին եմ մտածում, իսկ դուք չափազանց շատ եք կենտրոնանում բամբասանքների վրա: Ես ասելու ոչինչ չունեմ, իսկ եթե որևէ բան լինի, ապա մենք միանգամից կասենք երկպագուներին,- Goal-ի հետ հարցազրույցում հայտնել է Մարտինեսը: