«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարտին Յոլը հերքել է լուրերն այն մասին, թե ինքը վիճել է պաշտպան Յոն Արնե Ռիիսեի հետ:
Որոշ ժամանակ առաջ մամուլը հայտնել էր, որ Յոլն ու Ռիիսեն միմյանց վիրավորել են մարզման ժամանակ: Ենթադրվում էր, որ հենց այդ պատճառով նորվեգացին չի մասնակցել թիմի վերջին հինգ հանդիպումներին:
Մինչդեռ Յոլը շարոնակում է պնդել, որ հիանալի հարաբերությունների մեջ է խաղացողի հետ:
-Իմ ու Ռիիսեի հարաբերությունները պարզապես հիանալի են եղել և շարունակում են մնալ շատ լավ: Բոլորս էլ շատ լավ գիտենք, թե ինչ են զգում ֆուտբոլիստները, երբ չեն հայտնվում դաշտում: Ես հավաստիացնում եմ՝ ոչ մի խնդիր չունեմ և ոչ մի խաղացողի հետ:
Ես պարզապես ցանկանում էի ինչ որ բան փոխել թիմում «Լիվերպուլի» հետ խաղից հետո: Համոզված եմ՝ Ռիիսեն կպայքարի հիմնական կազմում հայտնվելու համար,- ասել է Յոլը: ESPN