• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարտին Շկրտելի ապագան կորոշվի հաջորդ շաբաթ

Մարտին Շկրտել«Լիվերպուլի» պաշտպան Մարտին Շկրտելի գործակալը հայտնել է, որ սլովակ ֆուտբոլիստի ապագան կորոշվի հաջորդ շաբաթ:

Նախորդ մրցաշրջանի վերջում Շկրտելը գործնականում դաշտ դուրս չեկավ, որից հետո լուրեր հայտնվեցին «Էնֆիլդից» 28-ամյա պաշտպանի հեռանալու մասին :

Այժմ Մարտինին հետևում է «Նապոլիի» նորանշանակ մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, ով Շկրտելի հետ աշխատել է «Լիվերպուլում»:

-Երկու ակումբների միջև («Լիվերպուլի» և «Նապոլիի») ոչ մի խոսակցություն չի եղել: Մարտինը գործող պայմանագիր ունի «Լիվերպուլի» հետ և շատ կարևոր է, որ կատարի այն: Պարզ է, որ «Նապոլին» լավ գիտի Մարտինին, սակայն նրանց միջև կապ լինել չի կարող, քանի որ «Նապոլին» պետք է համաձայնության գա «Լիվերպուլի» հետ:

Ես Անգլիայում կլինեմ հաջորդ շաբաթ, որպեսզի այս հարցը քննարկենք «Լիվերպուլի» հետ և որոշենք Շկրտելի ապագան,- Radio Crc-ին հայտնել է գործակալ Կարոլ Կսոնտոն: