«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Մարտին Օ’Նիլը հերքել է այն լուրերը, որ ինքը պատրաստվում է լքել ակումբը: Մարզիչը մտադիր է թիմին օգնել դուրս գալ այս իրավիճակից:
Իր երկրորդ տարին «Սանդերլենդի» ղեկին Օ’Նիլը անհաջող սկսեց: Ընթացիկ մրցաշրջանում «սև կատուները» ընդամենը երկու հաղթանակ են տարել, իսկ շաբաթ օրը «Չելսիից» կրած պարտությունից հետո հայտնվեցին վտանգավոր գոտում:
-Փոխե՛ք մարզչին, իսկ հետո՞: Մի կարծեք, որ ամեն ինչ այդքան հեշտ է:
Թող իմ խոսքերը անպագոռգոռ չթվան, սակայն այս աշխատանքը ինձից լավ ոչ ոք չի կարող անել,- Օ’Նիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: