«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաստատել է, որ կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիստերը բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպումը։
Մաքալիստերը ծնկի կտրվածք էր ստացել «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ կայացած խաղում: Ալեքսիսը կարողացավ շարունակել այդ խաղը, սակայն ընդմիջումից քիչ անց փոխարինվեց։
Մաքալիստերի վնասվածքն ավելի լուրջ է, քան ենթադրվում էր՝ Արգենտինայի հավաքականի խաղացողը վերջերս սոցիալական ցանցերում կիսվել է հենակների և վնասված ոտքի լուսանկարներով՝ հատուկ պաշտպանիչ կոշիկներով։
Մաքալիստերն արդեն բաց է թողել անցյալ տուրում «Կրիստալ Փելեսի» դեմ հանդիպումը, ինչպես նաև բաց կթողնի «Յունիոնի» դեմ հանդիպումը:
«Ես կցանկանայի ասել, որ իրավիճակը կարող է փոխվել ցանկացած օր, բայց մենք պետք է սպասենք, մինչև Մական կարողանա հաղթահարել ցավը:
Վնասվածքը մի փոքր ավելի բարդ էր, քան մենք ենթադրում էինք ի սկզբանե: Խթանները մտել էին մկանների մեջ՝ հասնելով ոսկորին: Նա ցավեր ունի, և մենք պետք է համոզվենք, որ այնտեղ վարակ չկա:
Իմ խաղացողներից ոչ ոք նախկինում նման վնասվածք չէր ստացել, բայց ես հուսով եմ, որ նա շատ ավելի լավ կլինի առաջիկա երեք-չորս օրվա ընթացքում», – Կլոպի խոսքերն է մեջբերում The Athletic-ը: