«Լիվերպուլը» անձնական պայմանագրի կետերի շուրջ համաձայնության է եկել «Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերի հետ։
Առաջիկա 48 ժամվա ընթացքում 24 ամյա Մաք Ալիսթերը բուժզննում կանցնի և, ամենայն հավանականությամբ, այս շաբաթ համաձայնեցված պայմանագիրը կստորագրի:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, «Լիվերպուլը» կվճարի ազատման կետը, որը գրված է Ալեքսիսի պայմանագրում։ Ենթադրվում է, որ խոսքը 45-ից 55 միլիոն ֆունտ ստերլինգի մասին է։
2022 թվականի Աշխարհի առաջնության չեմպիոնը կլինի Յուրգեն Կլոպի առաջին ձեռքբերումը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
2022/23 մրցաշրջանում Մաք Ալիսթերը հիանալի հանդես եկավ ոչ միայն միջազգային ասպարեզում, այլև ակումբային մակարդակով։ Ալեքսիսը բոլոր մրցաշարերում խփել է 12 գոլ և օգնել «Բրայթոնին» նվաճել Եվրոպա լիգայի ուղեգիր: