«Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը երկրորդ օրն անընդմեջ չի կարողանում մարզվել Անգլիայի հավաքականի հետ։
Հիշեցնենք, որ Մեդիսոնը նախօրեին բացակայում էր անգլիացիների մարզմանը։ Սա ծնկի հետ կապված խնդիրների հետևանքն է, որոնք սրվեցին անցյալ շաբաթ «Վեստ Հեմի» դեմ խաղում:
Այսօր, Ջեյմսը կրկին չի կարողացել ընդգրկվել ընդհանուր խմբում, հայտնում է Sky Sports-ը: Մնացած 25 խաղացողները մարզվել են մարզիչ Գարեթ Սաութգեյթի հսկողության ներքո:
Այս իրավիճակը կասկածի տակ է դնում Մեդիսոնի մասնակցությունը Անգլիայի հավաքականի մեկնարկային խաղին Իրանի դեմ: