«Ստոկ Սիթիի» կիսապաշտպան Մեթյու Էթերինգթոնը հերքել է իր ապագայի հետ կապված տարբեր խոսակցությունները և իր վստահությունն է հայտնել ներկայիս ակումբին:
Բազմաթիվ վնասվածքների և վատ մարզավիճակի պատճառով 31-ամյա Էթերինգթոնի համար նախորդ մրցաշրջանն անհաջող ստացվեց: Մամուլում խոսվում էր, որ «Ստոկը» կարող է բաժանվել իր վետերանից, սակայն Մեթյուն անհամբեր սպասում է Մարկ Հյուզի հետ աշխատելուն:
-Ես այդ մասին ոչինչ չեմ լսել: Այդ հարցով ոչ մեկ ինձ հետ չի կապնվել: Երկուշաբթի օրը ես կմիանամ թիմի մարզումներին,- ասել է Էթերինգթոնը: Goal