• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մեթյու Յարվիսը երազում է գավաթ նվաճել «Վեստ Հեմի» հետ

Մեթյու Յարվիս«Վեստ Հեմի» կիսապաշտպան Մեթյու Յարվիսը կարծում է, որ «Ուիգանի» ցնցող հաղթանակն Անգլիայի գավաթի խաղարկությունում կոգեշնչի իր թիմին ևս նման բան իրականացնել:

Պրեմիեր Լիգայից դուրս մնալով, «Ուիգանը» կարողացավ նվաճել  պատվավոր տիտղոսը` հաղթելով «Մանչեսթեր Սիթիին»: Յարվիսը կարծում է, որ այս փորձը «դարբիններին» կօգնի նման հաջողության հասնել:

-«Ուիգանի» հաղթանակը «Մանչեսթեր Սիթիի» դեմ գավաթի խաղարկության եզրափակչում ցույց տվեց, որ տիտղոսներ նվաճելու համար պարտադիր չէ գերակումբ լինել:

Մեր հիմանական խնդիրը կլինի Պրեմիեր Լիգայում հաջող հանդես գալը, այդ իսկ պատճառով, երբ մեկնարկեն գավաթների խաղարկությունները, մենք լիովին պատրաստ կլինենք: Մենք նպատակասլաց խաղացողներ ունենք, և չկա որևէ մեկը, ով չի ցանկանում մրցանակ նվաճել,- Յարվիսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: