«Լիդսի» դարպասապահ Իլլան Մելեն հայտարարել է, որ պատրաստ է «Չելսիին» միանալ միայն մեկ պայմանով:
Մելեին վաղուց էին կապում «Լիդսից» հեռանալու հետ, իսկ «սպիտակների»՝ Պրեմիեր լիգայից դուրս մնալը միայն մեծացնում է Իլլանի այլ ակումբ տեղափոխվելու հավանականությունը:
«Չելսին» համարվում է Մելլեին ձեռք բերելու հավակնորդներից մեկը, սակայն 23 ամյա ֆրանսիացին պատրաստ է «ազնվականների» մոտ գնալ միայն որպես հիմնական դարպասապահ։
«Առայժմ ես պայմանագիր ունեմ «Լիդսի» հետ, որը նախատեսված է մինչև 2026 թվականը: Պաշտոնապես ես դեռ համարվում եմ «Լիդսի» ֆուտբոլիստ: Ես պետք է մտածեմ, թե որ նախագիծն է ինձ համար լավագույնը՝ «Լիդսում», թե մեկ այլ ակումբում»:
«Եթե խոսքը գնում է պահեստայինների նստարանին լինելու մասին է, ապա այդ ծրագիրը ինձ չի հետաքրքրում: Եթե խոսքը վերաբերում է հիմնական դարպասապահ լինելուն, ապա վստահ չեմ կարող ասել, որ հետաքրքրված եմ «Չելսիով»: Ես կգերադասեի գնալ ավելի քիչ հեղինակավոր ակումբ, որտեղ ես ավելի շատ խաղաժամանակ կունենամ, քան եվրոպական թոփ ակումբում, որտեղ կնստեմ պահեստայինների նստարանին»,- Մելլեի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։