«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ասել է, որ իր որոշ խաղացողներ հակված են ձախողման, երբ ճնշման տակ են։
«Տոտտենհեմը» շատ անկայուն է այս մրցաշրջանում: Օրինակ, անցած տուրում «շպորները» 4:1 հաշվով պարտվեցին «Լեսթերին», թեև դրանից մեկ տուր առաջ «Մանչեսթեր Սիթիին» հաղթել էր (1:0):
Կոնտեն այս անկայունությունը բացատրում է խաղացողների կամքի պակասով, սակայն Անտոնիոն փորձում է փոխել դա:
«Եթե ցանկանում եք ինչ-որ բան հաղթել, հասնել որոշ նպատակների կամ լավ դիրքում լինել Չեմպիոնների լիգայում կամ ԱՊԼ-ում, ապա պետք է հետևողական լինեք»:
«Եվ կայունությունն է, որը մեզ պակասում էր այս տարի: Ես այդ մասին անընդհատ խոսում եմ իմ խաղացողների հետ: Շատ դժվար է կենտրոնացվածությունը պահպանելը, շատ դժվար է անընդհատ կենտրոնացված լինելը»:
«Դա հեշտ գործ չէ: Մենք աշխատում ենք դրա վրա: Մշտապես ճնշման տակ խաղալը լավ է որոշ խաղացողների համար, իսկ մյուսների համար՝ վատ»:
Երբեմն խաղացողները մոտիվացված են լինում, երբեմն էլ այնքան մեծ ճնշում են զգում, որ չեն կարողանում արտահայտվել»:
«Նրանք կարող են ունենալ մի շրջան, որտեղ նրանք լավ են խաղում, բայց նրանք կարող են հանկարծակի ձախողվել, քանի որ նրանք չափազանց մեծ ճնշում են զգում»:
«Մենք աշխատում ենք դրա վրա, ցանկանում ենք մեր խաղացողներին ավելի դիմացկուն դարձնել»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում The Independent-ը։