«Չելսիի» դարպասապահ Էդուար Մենդին մտածում է ակումբից հեռանալու մասին՝ մեկնարկային կազմում տեղը կորցնելուց հետո։
Մենդիի 22 միլիոն ֆունտով գնումը «Ռենից» 2020 թվականին մեծ տրանսֆերային գործարք էր «Չելսիի» համար, քանի որ Էդուարն օգնեց «ազնվականներին» հաղթել Չեմպիոնների լիգան:
«Չելսիի» հետ Մենդին վաստակել է աշխարհի լավագույն դարպասապահներից մեկի համբավը՝ անցյալ տարի France Football-ի Լև Յաշին մրցանակի քվեարկության արդյունքում զբաղեցնելով երկրորդ տեղը:
Սակայն Գրեհեմ Փոթերի՝ «կապույտների» գլխավոր մարզչի պաշտոնում հայտնվելով, 30-ամյա սենեգալցին կորցրեց իր տեղը մեկնարկային կազմում՝ այժմ լոնդոնյան թիմի դարպասը հիմնականում պաշտպանում է Կեպա Արիզաբալագան։
Ճիշտ է Մենդին մասնակցեց «Չելսիի» վերջին չորս խաղերին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ընդմիջումից առաջ, սակայն դա տեղի ունեցավ միայն Կեպայի ոտնաթաթի վնասվածքի պատճառով:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Մենդին դեռ հույս ունի վերականգնել «Չելսիի» 1-ին համարի կարգավիճակը, բայց եթե դա անհնար դառնա, Էդուարը չի համակերպվի պահեստայինների նստարանին:
Ավելին, Փոթերն արդեն մտածում է Ռոբերտ Սանչեսին իր նախկին ակումբ «Բրայթոնից» բերելու մասին, այնպես որ Մենդին չի կարողանա դառնալ հիմնականը «կապույտների» կազմում: