• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մենք արժանի էինք քննադատության. Միկել Արտետա

Միկել Արտետա«Արսենալի» կիսապաշտպան Միկել Արտետան արդարացրել է երկրպագուների պահվածքը «Սուոնսիի» հետ խաղից հետո:

-Մենք պետք է հարգենք մեր երկրպագուների պահվածքը: Մեզ քննադատում են, և դա մեր աշխատանքի մի մասն է:

Վերջին խաղում «զինագործները» սեփական հարկի տակ պարտվեցին «Սուոնսիին» 0:2 հաշվով, որից հետո էլ երկրպագուներն սկսեցին սուլել և անվայել արտահայտություններ գոռալ: Եվ այսքանից հետո «Արսենալը» գտնվում է 10-րդ հորիզոնականում, և Արտետան ընդունում է, որ իրենք արժանի են քննադատության:

-Երկրպագուները ունեն բոլոր իրավունքները հիասթափված լինելու: Մենք չենք կարող խնդրել նրանց, որպեսզի նրանք շարունակեն երկրպագել մեզ, մինչ մենք չենք տվել նրանց այն, ինչին արժանի են: Այնպես որ դա մեզնից է կախված,-կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Արսենալի ֆուտբոլիստը շատ լավ հասկանում է` ինչո´ւ են երկրպագուները դժգոհ. չէ՞ որ երբ թիմը վատ է խաղում, քննադատում են բոլորը:

-Եվ ոչ միայն մարզչին, այլ նաև ֆուտբոլիստներին: Մեր մեղքն է, որ վշտացնում ենք մեր հավատարիմ երկրպագուներին,-նշել է Արտետան:

Հետաքրքիր փաստեր