«Այաքսի» նկատմամբ 2-1 հաշվով հաղթանակից հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է իր թիմի կերպարանափոխությունը անցյալ շաբաթ «Նապոլի» մեկնելուց հետո:
Ջոել Մատիպի վերջին րոպեին խփած գոլը թույլ տվեց, որ «Լիվերպուլը» 2:1 հաշվով հաղթի «Այաքսին» և վաստակի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի իր առաջին միավորները:
Կլոպը շատ գոհ էր, թե ինչպես է իր թիմն արձագանքել «Նապոլիից» կրած 4-1 հաշվով պարտությանը, սակայն կոչ է անում չտարվել այս մեկ հաղթանակով։
«Սկիզբն այլ էր: Միջնամասը տարբեր էր: Վերջն այլ էր: Ինչպես մենք խաղացինք, ինչպես պաշտպանվեցինք, ամեն ինչ այլ էր: Մենք խաղում էինք շատ ավելի արագ տեմպով, շատ ավելի ագրեսիվ, ավելի համարձակ: Մենք ավելի լավ էինք պատրաստված: Ամեն ինչ ավելի լավ էր: Բայց սա միայն առաջին քայլն է, ուրիշ ոչինչ»,- Կլոպի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: