«Արսենալի» փլեյմեյքեր Մեսութ Օզիլը երրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Կիսապաշտպանի օգտին, ով նախորդ ամառ 42.5 մլն ֆունտով տեղափոխվեց «Արսենալ», քվեարկել է գերմանացի երկրպագուների 30.39%-ը: Երկրորդ տեղում «Բավարիայի» առաջատար Ֆրանկ Ռիբերին է (17.54%), իսկ երրորդը Թոմաս Մյուլերն է (13.5%):
-2013թ-ին Մադրիդից Լոնդոն տեղափոխվելը մեծ իրադարձություն եղավ, ինչի պատճառով ես ավելի թանկ եմ գնահատում հավաքականի հրավերները: Ես հպարտ եմ, որ այդքան շատ ձայն եմ ստացել՝ հատկապես, որ քվեարկել են երկրպագուները: Այս մրցանակն ինձ պարտավորեցնում է լավ հանդես գալ աշխարհի 2014թ-ի առաջնությանը,- Օզիլի խոսքերն է մեջբերում Goal-ը: