«Լիվերպուլը» հետևում է «Վուլվերհեմպտոնի» 19-ամյա հարձակվող Լիամ Մակալինդենի խաղին: Այս մասին տեղեկացնում է Goal.com կայքը:
Հարձակվողը խփել է 7 գոլ Անգլիայի երիտասարդական ակումբների առաջնության 11 խաղում: Մակալինդենի ծառայություններով հետաքրքրված են նաև «Կրիաստալ Փելեսը» և «Լիդսը»:
Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ լրանում է 2013 թվականի ամռանը, այդ իսկ պատճառով նա կարող է արդեն այս ձմեռ սկսել բանակցությունները այլ ակումբների հետ: Իսկ «գայլերը» փոխհատուցում կստանան, քանի որ հարձակվողի 24 տարին դեռ չի լրացել: