«Արսենալի» կենտրոնական պաշտպան Պեր Մերտեզակերը խոստովանել է, որ միայն ուրախ կլինի, եթե «Շալկե-04»-ի փլեյմեյքեր Յուլիան Դրակսլերը միանա իրենց:
Օրեր առաջ լուրեր հայտնվեցին, որ «զինագործները» ցանկանում են ձեռք բերել 20-ամյա տաղանդավոր գերմանացուն:
-Նա տաղանդավոր ֆուտբոլիստ է: Յուլիանն իր այդ տարիքում արդեն «Շալկեի» առանցաքային ֆուտբոլիստ է: Ուրախ կլինեմ, եթե նա տեղափոխվի «Արսենալ»: Հուսով եմ, որ այդ տրանսֆերն իրականություն կդառնա,- London Evening Standard-ին հայտնել է Մերտեզակերը: