Իտալական «Միլանը» ակնկալում է իրականացնել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելլիի տրանսֆերը մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը:
Ինչպես տեղեկացնում է The Telegraph պարբերականը, իտալական ակումբը պատրաստ է վճարել 22 մլն ֆունտ 22-ամյա իտալացու համար:
Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հայտնել է, որ «քաղաքայինները» չեն պատրաստվում վաճառել Մարիոյին: Սակայն ավելի վաղ մամուլում հայտնվեցին լուրեր այն մասին, որ Բալոտելլին հնարավոր է արդեն այս շաբաթ տեղափոխվի «Միլան»: