• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Միլների ծառայություններով հետաքրքրված են ԱՊԼ-ի երկու ակումբ

«Բրայթոնը» և «Բերնլին» հետաքրքրված են «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլների ծառայություններով, ում պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի ավարտին։

Միլները «Լիվերպուլում» հանդես է գալիս 2015 թվականից, այս ընթացքում հաղթել է Պրեմիեր լիգան, Անգլիայի գավաթը, Լիգայի գավաթը և Չեմպիոնների լիգան։

37 ամյա անգլիացին այս մրցաշրջանում մասնակցել է  հանդիպումների բացառապես ռոտացիայի շնորհիվ՝ Պրեմիեր լիգայի շրջանակներում մեկնարկային կազմում է հայտնվել ընդամենը վեց անգամ:

Ինչպես հայտնում է The Athletic-ը, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է պահել Միլներին, սակայն մինչ այժմ վետերանը համաձայնություն չունի մերսիսայդյան ակումբի ղեկավարների հետ։

Միլները ունի նաև այլ տարբերակներ: Ջեյմսին ցանկանում է ստանալ ոչ միայն «Բրայթոնը», այլև Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճած «Բերնլին»։

«Բերնլիի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին երեք ամսով փոքր է Միլներից, ում հետ նրանք միասին խաղացել են «Մանչեսթեր Սիթիում»: