Շաբաթ օրը Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում «Միլուոլի» մի խումբ երկրպագուների կատաղած վարքագիծը պայմանավորված էր թմրամիջոցների օգտագործման հետ:
Ինչպես հաղորդում է The Mirror պարբերականը, «առյուծների» երկրպագուները «Ուեմբլիի» ճանապարհին կոկաին են օգտագործել, իսկ հետո լրացուցիչ քանակ են ստացել խաղի ընդմիջման ժամանակ:
Երկրպագուների ոչ սովորական վարքագիծը նկատել են միլիոնավոր մարդիկ, ովքեր խաղին հետևում էին հեռուստացույցով: Երկրպագուները վեճի են բռնվել ոչ միայն ոստիկանների, այլ նաև միմյանց հետ:
-Նրանք անգամ չէին ժխտում, որ թմրանյութ են օգտագործել: Նրանք ազատ կոկաին էին քաշում, երբ մյուս երկրպագուները գարեջուր էին խմում,- ասել է «Միլուոլի» երկրպագուներից մեկը:
Ավելացնենք, որ անկարգությունների հետաքննությամբ զբաղվում է ոստիկանությունը և Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան: Արդեն ձեռբակալվել են 12 «Միլուոլի» և 2 «Ուիգանի» երկրպագուներ: