«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Միկա Ռիչարդսը մերժել է իր ակումբի առաջարկը նոր պայմանագրի վերաբերյալ և հիմա մտածում է այն տարբերակների շուրջ, որոնք ունի:
25-ամյա անգլիացու գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2015 թվականին, բայց Ռիչարդսն իր հարազատ ակումբը կարող է լքել հենց այս ամառ: Ինչպես հայտնում է talkSPORT-ը, Միկայի ծառայություններով հետաքրքրվում են «Միլանը», «Ինտերը» և «Չելսին»:
Լուրերի համաձայն, Ռիչարդսն «Ինտերի» գլխավոր մարզիչ Վալտեր Մացարիի պլաններում մեծ տեղ է զբաղեցնում: Իսկ «Միլանին» սևամորթ պաշտպանին ձեռք բերել խորհուրդ է տվել իր նախկին թիմակից Մարիո Բալոտելին: «Չելսիում» Միկայով հետաքրքրվում է Ժոզե Մոուրինյոն, ով ցանկանում էր ձեռք բերել ֆուտբոլիստին դեռևս «Սթեմֆորդ Բրիջում» եղած առաջին շրջանում: