«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Միկա Ռիչարդսը հույս ունի, որ կվերադառնա Անգլիայի հավաքական և կմասնակցի 2014թ-ի աշխարհի առաջնությանը:
25-ամյա Ռիչարդսը վերջին անգամ հավաքականի կազմում հանդես է եկել 2012թ-ի փետրվարին: Սակայն անգլիացին, ով կարծում է, որ այս ընթացքում ավելի լավ մարզավիճակի է հասել, Բրազիլիա մեկնելու հույսեր ունի:
-Ես ցանկանում եմ հաջորդ տարի Բրազիլիա մեկնել, և, եթե մենք հաղթահարենք որակավորման փուլը, ապա ես մարզչին կներկայացնեմ մի քանի տարբերակներ, քանի որ ես կարող եմ խաղալ ինչպես կենտրոնում, այնպես էլ աջ կողմում:
Սակայն ես չեմ կարող վստահ լինել, որ անգամ վնասվածքներից խուսափելու դեպքում ինձ անպայման կհրավիրեն հավաքական: Ես հույս ունեմ, որ Ռոյ Հոջսոնն (Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչը) ինձ հնարավորություն կտա, և ես կվերադառնամ հավաքական,- Միկայի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: