«Չելսիի» կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը քննադատել է Եվրոպա Լիգան և հայտնել, որ չի հավանում այդ առաջնությունում հանդես գալը:
Չեմպիոնների Լիգայի գործող չեմպիոնը չի կարող ընթացիկ մրցաշրջանում պաշտպանել տիտղոսը: Պատճառն այն է, որ «ազնվականները» չկարողացան նույնիսկ հաղթահարել խմբային փուլը:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը բազմիցս է նշել, որ իր ֆուտբոլիստները նպատակադրվել են հաղթել Եվրոպա Լիգայում, մինչդեռ Միկելը չի հավանում այս մրցաշարը:
-Որոշակի հիասթափություն ես ապրում, երբ հետևում ես Չեմպիոնների Լիգայի հանդիպումներին, իսկ հետո հինգշաբթի օրը ստիպված ես լինում խաղալ: Հուսամ՝ հաջորդ մրցաշրջանում այդպես չի լինի, և մենք նորից հանդես կգանք Չեմպիոնների Լիգայում:
Չեմ ցանկանում անհարգալից վերաբերմունք ցուցաբերել Եվրոպա Լիգայի նկատմամբ, սակայն երբ լսում ես Չեմպիոնների Լիգայի հիմնը, ընդհանրապես այլ զգացմունք ես ունենում: Այնտեղ է մեր տեղը, և մենք պետք է այնտեղ վերադառնանք հաջորդ մրցաշրջանում,- հայտնել է Միկելը: ESPN