«Արսենալի» կիսապաշտպան Միկել Արտետան խոստովանել է, որ «Էվերթոնը» լավագույնն է Պրեմիեր Լիգայի այն թիմերի մեջ, որոնց դեմ «զինագործները» խաղացել են ընթացիկ մրցաշրջանում:
15 տուրերից հետո «Արսենալը» 5 միավորի առավելություն է պահում երկրորդ տեղում գտնվող «Չելսիից» և «Լիվերպուլից»:
-Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում մենք խաղացել ենք 15 թիմերի դեմ և նրանցից լավագույնը եղել է «Էվերթոնը»: Այդ խաղն իսկապես շատ ծանր էր: Խաղի առաջին 35 րոպեների ընթացքում նրանք էին վերահսկում իրավիճակը, սակայն երկրորդ խաղակեսում առավելությունը մեր կողմն էր:
«Էվերթոնն» արդյունքի հասավ, քանի որ նրանք ճիշտ էին գործում,- Արտետայի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: