• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Միչուն չի պատրաստվում հեռանալ «Սուոնսիից»

ՄիչուՀարձակվող Միչուն հերքել է այն լուրերը, որոնք կապում են նրան այլ ակումբների հետ, և հայտնել է, որ շատ երջանիկ է «Սուոնսիում»:

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա իսպանացին դարձել է 22 գոլի հեղինակ:

-Համացանցում տեսել եմ այդ մասին նորություններ, սակայն ես շատ երջանիկ եմ այստեղ: Ես միայն մտածում եմ հաջորդ կիրակի կայանալիք «Ֆուլհեմի» հետ խաղի մասին: Երջանիկ եմ, որ դաշտ եմ դուրս գալիս և խաղում եմ հենց այս թիմի կազմում:

«Սուոնսիի» երկրպագուներն անհանգստանալու կարիք չունեն: Շատ հետաքրքրված եմ Եվրոպայում հանդես գալու մտքով: Մենք պետք է երկու փուլ հաղթահարենք մինչև խմբային փուլը, սակայն մեզ դա չի մտահոգում:

Մենք սկսում ենք մրցաշրջանն օգոստոսի մեկից, սակայն դա լավ է մեզ համար, որովհետև մինչև առաջնության մեկնարկը կանցկացնենք մի քանի պաշտոնական հանդիպում: Ես առաջին անգամ եմ խաղալու Եվրոպայում:

Շատ երջանիկ եմ ակումբում և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, որովհետև մենք բոլորս հաճույք ենք ստացել այս մրցաշրջանից,- հայտնել է Միչուն: South Wales Evening Post

Հետաքրքիր փաստեր