«Սուոնսի Սիթիի» հարձակվող Միչուն հայտնել է, որ ցանկանում է իր ուժերը փորձել ավելի ամբիցիոզ ակումբում:
27-ամյա իսպանացին այս մրցաշրջանն այնքան էլ լավ չսկսեց: Նախորդ մրցաշրջանի այս հատվածում Միչուն դարձել էր 12 գոլի հեղինակ, մինչ դեռ այժմ նրա անվան դիմաց ընդամենը 2 գնդակ է:
Սակայն «կարապների» առաջատարի նկատմամբ հետաքրքրությունը դեռ պահպանվում է: Իսպանացուն իրենց կազմում են ցանկանում տեսնել «Արսենալը», «Լիվերպուլը» և «Յուվենտուսը»:
-Յուրաքանչյուր ֆուտբոլիստի նպատակն է խաղալ ամենաուժեղ ակումբներում, որոնք մասնակցում են Չեմպիոնների Լիգային,- ասել է Միչուն: Express