«Սուոնսիի» հարձակվող Միչուն հայտարարել է, որ ցանկանում է դեռ շատ գոլեր խփել ընթացիկ մրցաշրջանում:
26-ամյա իսպանացին չէր կարողանում գոլ խփել 6 խաղ անընդմեջ, սակայն շաբաթ օրը «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ խաղում նա դուբլ ձևակերպեց (4:1): Միչուն հույս ունի, որ այս ճգնաժամը կավարտվի, և նրա բարձր արդյունավետությունը կվերադառնա:
-Լավ է, սակայն ես պետք է ավելի շատ խփեմ: Ես շատ խաղեր եմ անցկացրել առանց գոլերի: Այդ իսկ պատճառով ինձ համար կարևոր էր երկու գնդակ խփելը, իսկ ամբողջ թիմի համար՝ չորսը:
Լավ հիշողություններ ունեմ կապված «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հետ, քանի որ իմ նորամուտի խաղում հենց նրանց դարպասին երկու գոլ խփեցի: Այսօր ես նորից կարողացա երկուսը խփել,- հայտնել է Միչուն BBC-ին տված հարցազրույցի ժամանակ: