«Ֆուլհեմը» հայտարարել է հարձակվող Ալեքսանդր Միտրովիչից բաժանվելու մասին։ Միտրովիչը իր կարիերան կշարունակի «Ալ-Հիլալ» ակումբում:
Պաշտոնական հաղորդագրության մեջ «Ֆուլհեմը» նշել է, որ Միտրովիչի վաճարքը համարվում է ռեկորդային լոնդոնյան ակումբի համար: Ենթադրվում է, որ խոսքը գնում է 50 միլիոն ֆունտ ստերլինգի մասին։
«Ակումբը դժկամությամբ է ընդունել փոփոխված առաջարկը, քանի որ խաղացողը բազմիցս ցանկություն է հայտնել հեռանալ»,- իրենց որոշումը բացատրում են «սպիտակները»։
Միտրովիչը հանդես է գալիս «Ֆուլհեմում»՝ 2018 թվականի նոյեմբերին «Նյուքասլից» վարձավճարով տեղափոխվելուց հետո: Նույն տարում Ալեքսանդրը պայմանագիր կնքեց ակումբի հետ:
28 ամյա սերբը երեք անգամ օգնեց «Ֆուլհեմին» վերադառնալ Պրեմիեր լիգա՝ նախորդ մրցաշրջանում դառնալով 14 գոլի հեղինակ: