«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը հաստատել է, որ պատրաստ է կնքել նոր պայմանագիր ակումբի հետ:
Այս շաբաթ հայտնի դարձավ, որ ակումբի նախագահ Հյու Ջենկինսը ծրագրում է քննարկել Միքայելի և նրա գործակալի հետ նոր գործարքի պայմանները:
Սակայն մինչ այժմ հայտնի չէր, թե ինչ է այդ մասին մտածում անձամբ Լաուդրուպը, որի անունը վերջերս կապում են «Չելսիի» հետ:
Այժմ արդեն 48-ամյա մասնագետը հայտնել է, որ ցանկանում է մնալ «Լիբերթիում»:
-Մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ ցանկանում եմ մնալ: Լիգայի գավաթի եզրափակիչ դուրս գալով՝ մենք նույնիսկ առաջ անցանք այն ծրագրերից, որ ես նախօրոք կազմել էր,- հայտնել է Լաուդրուպը: Sky Sports