«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը հայտնել է, որ թիմի հարձակվող Միչուն իր կարիերայի լավագույն ձեռքբերումն է:
15 ամիս առաջ «կարապները» Միչուին գնեցին ընդամենը 2 մլն ֆունտով: Այդ պահից իսպանացին 53 խաղում դարձել է 27 գոլի հեղինակ:
Ընթացիկ մրցաշրջանը Լաուդրուպի համար արդեն 12-րդն է իր մարզչական կարիերայում, սակայն նա իր մյուս տրանսֆերները չի համեմատում Միչուի տրանսֆերի հետ:
-Ես մշտապես ցանկանում եմ լավ գործարք կատարել, սակայն Միչուն կմնա իմ լավագույն ձեռքբերումը: Հարցը ոչ միայն գոլեր խփելու մեջ է: Նա կարող է ողջ խաղը մեկ վայրկյանում փոխել: Մենք արդեն բազմիցս ենք տեսել, թե նա ինչի է ընդունակ: Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար,- Լաուդրուպի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: