«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդպրուպը մղձավանջային է անվանել «Լիվերպուլից» կրած 5:0 հաշվով պարտությունը և հայտնել, որ իր թիմը կարող էր պարտվել ավելի մեծ հաշվով:
Լիգայի գավաթի եզրափակչից առաջ Լաուդրուպը որոշել էր դաշտ հանել ավելի թույլ կազմ, որի համար էլ պատժվեց:
-Մղձավանջ էր, մեզ պարզապես ջախջախեցին: Երկրորդ խաղակեսի առաջին տասը րոպեները պարզապես սարսափելի էին: Մենք պետք է ներողություն խնդրենք մեր երկրպագուներից:
Մենք հեշտությամբ կարող էինք բաց թողնել 7 կամ 8 գնդակ, եթե չլիներ Միխել Վորմը: Բավականին դժվար է բացատրել այսպիսի արդյունքը, սակայն քանի որ ես շատ փոփոխություններ էի կատարել կազմում, ապա առաջին հերթին ես պետք է մեղքն ինձ վրա վերցնեմ:
Մինչդեռ չեմ պատրաստվում պատժել խաղացողներին, ովքեր մտածում են հաջորդ շաբաթ կայանալիք խաղի մասին: Այսպիսինն է մարդկային տրամաբանությունը, չէ՞ որ սա ակումբի պատմության լավագույն հանդիպումն է լինելու,- հայտնել է Լաուդրուպը: