«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը հրաժարվել է մեկնաբանել շշուկներն այն մասին, թե նա հնարավոր է տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:
-Կարծում եմ, հիմա ժամանակը չէ այս մասին խոսելու: Կարող եմ միայն ասել, որ կվերադառնամ Իսպանիա, քանի որ շատ եմ սիրում այդ երկիրը:
Իհարկե, չեմ կարող ասել, թե արդյոք այնտեղ կվերադառնամ որպես մարզիչ, թե ոչ,- հայտնել է Լաուդրուպը: