• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մխիթարյանը կողմ է արտահայտվել «Բորուսիա» տեղափոխվելու մասին

Հենրիխ ՄխիթարյանԴորտմունդի «Բորուսիան» առաջ է անցել «Լիվերպուլից» Հայաստանի հավաքականի և «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար պայքարում: Այս մասին հայտնում է Goal-ը:

Ինչպես հայտնի է, 24-ամյա հայի տրանսֆերը կարող է գնել ցանկացած ակումբ, որը կվճարի պայմանագրով նախատեսված 22 մլն եվրո գումարը: Որոշ տեղեկությունների համաձայն,  և՛ «Լիվերպուլը», և՛ «Բորուսիան» պատրաստ են նման գումարից հրաժարվել:

Բացի այդ, երկու ակումբներն էլ արդեն առաջարկություն են արել Մխիթարյանին, ով անձնական պայմանագրի համար համագործակցում է գործակալ Մինո Ռայոլայի հետ: Հիմա մնում է Հենրիխը կայացնի իր ապագայի համար որոշումը:

Աղբյուրի համաձայն, Հայաստանի հավաքականի առաջատարը նախընտրում է «Բորուսիա» տեղափոխվել: Պաշտոնապես Հենրիխի տեղափոխությունը «Բորուսիա» կիրականացվի մոտակա օրերին:

Հավելենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվողների մեջ մամուլը նշում էր նաև «Տոտտենհեմին», սակայն նրանք այնքան էլ մեծ հնարավորություն չունեն ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:

Հետաքրքիր փաստեր