• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մխիթարյանն այսօր կմեկնի Լիվերպուլ

Հենրիխ ՄխիթարյանԴոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Լիվերպուլում» բուժզննում անցնելու և պայմանագիրը ստորագրելու համար այսօր կմեկնի Անգլիա:

Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, «կարմիրներին» հաջողվել է հաղթել Մխիթարյանի համար մղվող պայքարում: Սպասվում է, որ 23 մլն ֆունտ արժեցող այս գործարքը պաշտոնապես կհաստատվի ոչ ուշ քան այս շաբաթվա վերջ:

24-ամյա Հենրիխի ծառայություններով հետաքրքրված էին նաև Չեմպիոնների Լիգային մասնակցող գրանդ ակումբներ, սակայն Բրենդան Ռոջերսին հաջողվեց Մխիթարյանին համոզել նվազագույնը մեկ մրցաշրջան մնալ առանց Չեմպիոնների Լիգայի:

Ինչպես հաղորդում է ESPN-ը, «Լիվերպուլը» Էնդի Քերոլի վաճառքից հետո կհաստատի Մխիթարյանի տեղափոխությունը: