«Վեստ Հեմում» վստահ են, որ կիսապաշտպան Մոհամեդ Դիամեն առաջիկա օրերս նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ: Այս մասին հայտնում է BBC:
Դիամեի անվան հետ է կապված ամենաձգձգված տրանսֆերային սագաներից մեկը այս հունվարին: Որոշ ժամանակ առաջ սպասվում էր, որ խաղացողը կլքի «Վեստ Հեմը» և կմեկնի այն ակումբը, որը կակտիվացներ նրա պայմանագրի այն կետը, ըստ որի նրա տրանսֆերային արժեքը կազմում է 3.5 մլն ֆունտ:
Այս պահին Մոհամեդի ապագան ակումբում կասկածից դուրս է և ամենայն հավանականությամբ նա կմնա ակումբում: Բացի այդ ըստ աղբյուրի՝ նրա տրանսֆերային արժեքը ոչ թե 3.5 մլն ֆունտ է, այլ մոտավորապես 7 մլն:
Նշենք, որ «Վեստ Հեմը» շատ հավանական է համարում նոր պայմանագրի կնքումը: Պայմանագրի երկարաձգման դեպքում ակումբը կբացառի այն կետը, որը թույլ կտա այլ ակումբի գնել ֆուտբոլիստի տրանսֆերը ֆիքսված արժեքով: