«Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտնել է, որ պաշտպան Կուրտ Զուման նախատեսվածից շուտ է ապաքինվում:
Ընթացիկ մրցաշրջանում Զուման «Վեստ Հեմի» 15 խաղերից 14-ն է անցկացրել Պրեմիեր լիգայում, սակայն անցյալ ամիս «Լեսթերի» դեմ խաղում Կուրտը ծնկի վնասվածք ստացավ, որը պահանջեց վիրահատություն:
Դա շատ ցավալի կորուստ է աղյուսակում 16-րդ տեղը զբաղեցնող թիմի համար, սակայն Մոյեսը գոհ է 28 ամյա ֆրանսիացու վերականգնման արագությունից:
«Կուրտ Զուման իսկապես լավ է վերականգնվում: Նա, հավանաբար, ժամանակից շուտ կվերադառնա: Նա միշտ վերադառնում է բավականին արագ, այնպես որ, հուսով եմ, որ դա այդպես կլինի նաև այս անգամ»:
«Առայժմ հստակ չեմ կարող ասել, թե երբ նա կվերադառնա, բայց պետք է ասեմ, որ նրա ապաքինումը լավ է ընթանում»,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Football.London-ը։