Եթե «Էվերթոնը» մերժի Լեյթոն Բեյնսին և Մարուան Ֆելայնիին գնելու «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը, ապա «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը կկենտրոնանա միայն բելգիացուն ձեռք բերելու վրա:
Ինչպես հայտնի է, անցած շաբաթ Անգլիայի չեմպիոնները Բեյնսին և Ֆելայնիին ձեռք բերելու համար առաջարկություն են արել, որը մերժվել է «Էվերթոնի» կողմից` անվանվելով «վիրավորական»:
Համաձայն Daily Mail-ի տեղեկության, «Յունայթեդը» պատրաստվում է արդեն 35 մլն ֆունտ առաջարկել երկու ֆուտբոլիստների համար: Ամենայն հավանականությամբ, նման առաջարկը ևս «Էվերթոնի» կողմից անընդունելի կլինի:
Այն դեպքում, եթե լիվերպուլյան ակումբն այս առաջարկը ևս մերժի, ապա «Յունայթեդը» կկենտրոնանա միայն Ֆելայնիին ձեռք բերելու վրա: Մոյեսի կարծիքով, «Էվերթոնը» կարող է կիսապաշտպանին փոխարինող գտնել` ի տարբերություն Բեյնսի: