«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտնել է, որ ցանկանում է շարունակել իր թիմի նախկին մարզչի ավանդույթները` փորձելով ապացուցել, որ իր քննադատները սխալվում են:
Այսօր կայանալիք «Չելսիի» դեմ խաղից առաջ, և ընդհանրապես այս մրցաշրջանի ընթացքում, Մոյեսը մեծ ճնշման տակ է: Ուեյն Ռունիի հետ կապված անորոշ իրավիճակը և նոր ձեռքբերումների բացակայությունը միայն բարդացնում են իրավիճակը:
Սակայն Մոյեսը մտադիր է ապացուցել, որ իր քննադատները սխալվում են:
-Մեզ հաճախ ֆավորիտների ցուցակից դուրս են հանում: Երբ նման բան է տեղի ունենում, ակումբը ձգտում է ասել. «Մենք ձեզ դեռ ցույց կտանք»: Սա իմ բնույթի մի մասն է: Այդպիսին էր նաև Սէր Ալեքս Ֆերգյուսոնն այստեղ աշխատելու տարիներին: Եվ երկրպագուները դա նույնպես հասկանում են,- Մոյեսի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: