«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հաստատել է, որ ամռանն իր թիմն ուժեղացնելու համար ֆուտբոլիստներ կգնի Պրեմիեր Լիգայից:
«Էվերթոնի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչը լավ ծանոթ է անգլիական տրանֆերային շուկային և հուսով է, որ դա կօգնի իրեն:
-Այո, ես ֆուտբոլիստներ կհրավիրեմ Պրեմիեր Լիգայից, քանի որ լավ գիտեմ այդ շուկան: Իսպանիայում շատ քիչ են բրիտանացի ֆուտբոլիստները, և եթե ես կարողանամ որևէ մեկին ձեռք բերել, ապա դա հիանալի կլինի:
Մենք ֆուտբոլիստներ կփնտրենք նաև այլ երկրներում, եթե նրանք կարողանան ուժեղացնել մեր թիմը,- ասել է Մոյեսը: Sky Sports