«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ցանկանում է աշխատել Գերմանիայում: France Football-ին տված հարցազրույցում Մոյեսը մասնավորապես ասել է.
-Ես միշտ ցանկացել եմ աշխատել արտասահմանում: Եթե ընտրության հնարավորություն ունենայի, կտեղափոխվեի Գերմանիա: Ինձ դուր է գալիս գերմանացիների խառնվածքը: Ինձ նաև հաճույք է պատճառում տեսնել, թե ինչպես է զարգանում գերմանական ֆուտբոլը:
Նրանք գտել են հնարքը` տալով երիտասարդ ֆուտբոլիստներին խաղալու հնարավորություն: Օրինակ Դորտմունդի «Բորուսիան»: Ես դիտել եմ նրանց խաղը «Մանչեսթեր Սիթիի» դեմ, և նրանք ուղղակի փայլում էին դաշտում: «Բորուսիան» խաղային նոր տակտիկա է ձեռք բերել: