«Մոնակոն» հուսով է վերադարձնել «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին, ով այս ակումբում արդեն աշխատել է 1987-1994թթ-ին:
Հենց «Մոնակոյում» Վենգերն իր համար մարզչի անուն ստեղծեց՝ ֆրանսիական ակումբի հետ հաղթելով Լիգա 1-ը և Ֆրանսիայի գավաթը: Հետո Արսենը տեղափոխվեց Ճապոնիա, իսկ 1996թ-ից գլխավորում է «Արսենալը»:
Եվ չնայած, որ 64-ամյա մասնագետը նոր պայմանագիր է ստորագրել «զիանգործների» հետ, «Մոնակոն» հուսով է վերադարձնել Վենգերին, ում պատրաստ է վճարել տարեկան 10 մլն ֆունտ: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
-Նա այս ակումբի պատմության մի մասն է: Ես չգիտեմ, թե նա ցանկանում է մի օր վերադառնալ այստեղ, սակայն մենք շարունակում ենք լավ հարաբերություններ պահպանել:
Վերջին անգամ մենք նրա հետ հանդիպել ենք այս ամռանը Էմիրեյթսի գավաթի ժամանակ,- ասել է «Մոնակոյի» փոխնախագահ Վադիմ Վասիլևը: